Մահմուդ Ահմադինեժադ. Այաթոլա Ալի Համենեին ինձ համար «հոր նման է»

Մահմուդ Ահմադինեժադ. Այաթոլա Ալի Համենեին ինձ համար «հոր նման է»

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հերքել է իր և այաթոլա Ալի Համենեիի միջև տարաձայնությունների մասին ենթադրությունները: Ահմադինեժադն ընդգծել է, որ Համենեին իր համար «հոր նման է»: Միաժամանակ, Իրանի նախագահը չի հիշատակել հետախուզության հարցերով նախարար Հեյդար Մոսլեհիին հեռացնելու հետ կապված պատմությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հենց Ահմադինեժադի այդ որոշման և հետագայում նախարարի պաշտոնը վերականգնելու այաթոլա Համենեիի հրամանի հետ կապված երկրի ղեկավարությունը սկսել է խոսել տարաձայնությունների մասին:

Տարաձայնությունների հնարավոր ապացույց են համարել այն, որ Ահմադինեժադը մի քանի օր չի հայտնվել իր աշխատասենյակում:

Ապրիլի սկզբին Ահմադինեժադը ստիպված էր հեռացնել իր մեկ այլ քաղաքական դաշնակցի: Պաշտոնից ազատվել է նաև Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ-Մաշաին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---