ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ 9 օգոստոսի 2003 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջեւ երեկ առաջին անգամ բողոքի ցույց է անցկացվել: Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի Դեմոկրատական եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել Հեյդար Ալիեւից նրա որդի Իլհամին իշխանության «անօրինական» հանձնման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշման առնչությամբ: Պիկետի մասնակիցներն ընդունել են բանաձեւ, որում Անկարային կոչ է արվում Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա, գնահատական տալ «իշխանության զավթմանն» ու սատարել ժողովրդավարական ընտրություններին Ադրբեջանում: Միեւնույն ժամանակ ցուցարարները վանկարկել են. «Հեյդար` կեղծարար», «Իլհամ, հեռացիր»: Ընդդիմության ներկայացուցիչները պիկետել են նաեւ ԱՄՆ դեսպանատունը` իրենց բողոքը հայտնելով «պաշտոնական Վաշինգտոնի կողմից Ադրբեջանում իշխանության բռնատիրմանը փաստացի աջակցություն ցուցաբերելու դեմ»: Ցույցի բանաձեւում պահանջ է ներկայացվել արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ իշխանությունների գործողություններին քաղաքական գնահատական տալու վերաբերյալ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |