Ադրբեջանցի քաղաքագետն արդեն երաշխավորում է «Եվրատեսիլ-2012» հայ մասնակիցների անվտանգությունը 16 մայիսի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին: Նրա խոսքերով, ըստ մրցույթի կանոնների, բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովում է կազմակերպիչ երկիրը, և հայ մասնակիցների անվտանգությունը, նախապատրաստվելու և ելույթ ունենալու հնարավորությունը կերաշխավորվի: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ադրբեջանցի մասնակիցների հաղթանակը Դյուսելդորֆում կանդրադառնա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա, քաղաքագետը կարծիք է հայտնել որ այդ հայտարարությունները կմեղմանան: Ադրբեջանական Էլլա և Նիկի դուետը «Running Scared» երգով դարձել է «Եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթի հաղթողը: Ըստ մրցույթի կաննոների, հաջորդ «Եվրատեսիլը» կանցնի հաղթող երկրում, այս դեպքում՝ Բաքվում: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: Եվրատեսիլ Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |