Մայիսի 17-18-ին Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաք16 մայիսի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները կանցկացնեն երկօրյա ուսումնամարզական հավաք: Մայիսի 17-ին և 18-ին թիմերը կհանգրվանեն Ֆուտբոլի Ակադեմիայում: Ընտրանիները կշարունակեն նախապատրաստվել համապատասխանաբար հունիսի 4-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Ռուսաստանի և հունիսի 7-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Մոնտենեգրոյի հավաքականների հետ ընտրական հանդիպումներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահ` Ստեփան Ղազարյան («Բանանց»): Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան, Աղվան Մկրտչյան («Միկա») և Վալերի Ալեքսանյան («Ուլիս»): Կիսապաշտպաններ` Զավեն Բադոյան («Իմպուլս»), Արտակ Դաշյան («Բանանց»), և Արտակ Գրիգորյան («Ուլիս»): Հարձակվողներ` Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան և Մարկոս Պիզելլի («Փյունիկ»): Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն իր հերթին հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահներ` Կարեն Իսրայելյան, Արսեն Պետրոսյան («Փյունիկ»): Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Գրիշա Խաչատրյան, Արգիշտի Պետրոսյան («Բանանց»), Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար») և Անդրանիկ Ոսկանյան («Միկա»): Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան, Նարեկ Գյոզալյան, Արթուր Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան և Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»): Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ») և Գևորգ Կարապետյան («Արարատ»): Մայիսի 17-ին հավաքականներից յուրաքանչյուրը մեկական մարզում կունենա, իսկ մայիսի 18-ին տեղի կունենա երկկողմանի խաղ, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |