Հայաստանի հակաօդային ուժերը լավագույնն են տարածաշրջանում, գտնում է հայ փորձագետը17 մայիսի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, որպեսզի պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանությունը ներկայացված լինի զուտ ցամաքային տեխնիկայով` չունենալով կործանիչ ինքնաթիռներ, հակառակորդին պատճառի մեծաքանակ կորուստներ: Այդ մասին Երևանում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի հակաօդային պաշտպանության լուրջ հաջողության մասին ղարաբաղյան պատերազմի տարիներին: Նա նշել է, որ հայկական կոմն իր սակավաթիվ ՀՕՊ-ով կարողացավ ոչնչացնել մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա: «Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայկական հակաօդային պաշտպանությունը փայլուն է գործել»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ՀՕՊ-ը լավագույնն է տարածաշրջանում: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկազ Գևորգյանը նշել է, որ հայկական ՀՕՊ-ի հաջող գործելու գրավականներից մեկն է այն, որ այն մշտապես վերազինվում է: Ըստ նրա, դեռ չունենալով С-300 հրթիռային համակարգեր, 2004թ. Հայաստանն իր փորձագետներին վերապատրաստման գործուղեց՝ այդ տեխնիկան յուրացնելու համար: Ընդ որում, չունենալով դեռ նման տեխնիկա, հայ մասնագետները չէին զիջում իրենց արտերկրի գործընկերների հմտությանը: Գևորգյանը նշել է, որ հետխորհրդային շրջանում Հայաստանի ՀՕՊ համակարգը ավելի շատ առաջընթաց է գրանցել, քան ՆԱՏՕ-ի հակաօդային ուժերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |