Արեգ Գալստյան. Տարածաշրջանի երկրներն իրավական հիմք չունեն հակազդելու համար ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը![]() 17 մայիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միջազգային օրենսդրության համաձայն, առանց որևէ իրավական խախտումների, տարածաշրջանի երկրներին տեղեկացնում է հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ծրագրի մասին: Այդ մասին մայիսի 17-ին Հայաստանի Արմավիրի մարզում ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության վերաբերյալ հանրային լսումների ժամանակ լրագրողներին է հայտնել հանրապետության էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա նշել է, որ Հայաստանը ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաների համաձայն հարևան երկրներին տեղեկացնում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ծրագրի մասին: Նրա խոսքով, արդեն կա տարածաշրջանի չորս երկրներից երեքի` Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արձագանքը, որոնք ցանկություն են հայտնել կազմակերպելու այդ հարցի քննարկումը: Արեգ Գալստյանն ավելացրել է, որ տարածաշրջանի երկրների անհանգստությունը հասկանալի է` հաշվի առնելով ԱԷԿ-ի մոտ գտնվելը նրանց սահմաններին: «Տարածաշրջանի երկրները ոչ մի իրավական հիմք չունեն, որպեսզի դիմակայեն այդ շինարարությանը»,- ընդգծել է փոխնախարարը: Նա հաղորդել է նաև, որ հունիսին Ժնևում ծրագրվում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության քննարկումներ կազմակերպել միջազգային բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |