Բրազիլիայի կառավարությունը 50 000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Ադրբեջանից հայ փախստականներին17 մայիսի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցավ «1988-1992թթ. ընթացքում բռնագաղթած և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության մասին» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Անտոնիո Գուտերեսը, ՀՀ Կառավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելութունների ներկայացուցիչներ: Բրազիլիայի կառավարությունն իր դեսպանության միջոցով ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին (UNHCR) նվիրաբերեց 50 հազ. ԱՄՆ դոլար ղարաբաղյան հակամարտության արդյունքում իրենց բնակավայրերից տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Հատկանշական է, որ Բրազիլիան միակ պետությունն էր, որը նվիրատվություն կատարեց համաժողովի թեմայի շրջանակներում: Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է Բրազիլիայի ժողովրդի կողմից զարաբաղյան հակամարտության արդյունքում արտագաղթած փախստակաների պաշտպանության համար` ի բարօրություն հայ ժողովրդի և իր կառավարության, հաղորդում է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |