Հայաստանի ազգային կինոկենտրոնը միանում է «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» ֆիլմի արտադրությանը17 մայիսի 2011 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնը դեռևս 2010 թ. ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, միանում է «Ինտերֆիլմ Փրոդաքշըն» ստուդիայի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմի համատեղ արտադրությանը: Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում մայիսի 17-ին կայացած հնդիպան ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսվան պայմանավորվեցին ստորագրել համատեղ արտադրության համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը կտրամադրի Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Տիկին Ֆետիսովան, նշեց, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 1,9 մլն հազար եվրո, որի 50% տրամադրում է ուկրաինական կողմը: Այս ծրագրին իրենց ֆինանսկան ներդրումները կբերեն նաև ֆրանսիական, շվեդական և վրացական կողմերը նույնպես: 100 րոպե տևողությամբ խաղարկային (դրամա) ֆիլմի ծրագիրը յուրօինակ վերաբերմունք է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին և նրա թողած անգնահատելի ժառանգությանը: Սերգեյ Փարաջանովի կերպարը կմարմնավորի ֆրանսահայ դերասան, Կաննի 2010 թ. մրցանակակիր Սերժ Ավեդիքյանը, հաղորդում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |