Երեկ Երևանում տեղի ունեցած վթարի արդյունքում բոլոր տուժածները վերակենդանացման բաժնում են![]() 18 մայիսի 2011 - 09:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ոստիկանությունը հետաքննում է մայիսի 17-ին Երևանի Արցախյան փողոցում տեղի ունեցած վթարի հանգամանքները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ՀՀ Ոստիկանությունից: Մայիսի 17-ին` մոտ 21:00-ին, Երևանի Էրեբունի վարչական կենտրոնի Արցախյան փողոցում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, 76 համարի երթուղային տաքսին բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի հետ, ինչի արդյունքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդեցին Ոստիկանությունից, ՃՏՊ արդյունքում 4 հոգի է զոհվել, ինը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին հիվանդանոցից, բոլոր տուժածները վերակենդանացման բաժնում են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |