Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում հաղթել է Նադեժդա Կոսինցևային![]() 18 մայիսի 2011 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը կարողացավ հաղթել սև խաղաքարերով Նադեժդա Կոսինցևային (Ռուսաստան) և հավաքելով 7,5 միավոր, զբաղեցնում է 3-րդ տեղը: Վերջին 11-րդ տուրում հայ շախմատիստուհին խաղալու է Անտուանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ, որը 8 միավորով 2-րդ տեղում է: Առաջնության առաջատար Վիկտորիա Սմիլիտեն (Լիտվա) 8,5 միավորով: Մարիա Գևորգյանն Եկատերինա Ֆահրիդոյից (Հունաստան) ուժեղ էր, իսկ Լիա Մարտիրոսյանը հաղթել է Դեա Գոգիշվիլիի (Վրաստան) հետ: Լիլիթ Մկրտչյանն արդեն մի քանի տուր է ինչ կիսում է միավորները մրցակիցների հետ: Այս անգամ նա ոչ ոքի է խաղացել Մարիա Մոնակովայի հետ (Սերբիա): Աննա Հայրապետյանը միավորները կիսել է Անջելինա Ստոյանովիչի հետ (Սերբիա): 10-րդ տուրը անհաջող էր Նելլի Աղինյանի, Լիլիթ Գալոյանի ու Սիրանուշ Ղուկասյանի համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |