Քաղաքապետարանը հավանություն է տվել «Էրեբունի» թանգարանի 1,2 մլրդ դրամ արժողությամբ ծրագրին![]() 18 մայիսի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել է 1,2 մլրդ դրամ արժողությամբ ծրագիր՝ թանգարանի բարեկարգման նպատակով: Ինչպես նշեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, ծրագիրն արդեն հավանության է արժանացել քաղաքապետարանի կողմից, ինչը նշանակում է, որ մեծ հավանականություն կա այն իրականացնելու համար: Գյուրջյանը նշեց նաև, որ այդ ծրագրի մեջ մտնում է Էրեբունու միջնաբերդի հիմնավոր վերականգնումը, 500 տեղանոց ամֆիթատրոնի կառուցումը` որտեղ կներկայացվեն փոքրիկ բեմադրություններ, սահմանափակ հնարավորությամբ մարդկանց համար նախատեսված թեքամուտքերի կառուցումը, ուրարտական ռազմակառքերի կրկնօրինակների պատրաստումը, ավտոբուսների և ավտոմեքենաների կանգառների կառուցոմը և ողջ թանգարանի ջերմախոնավային ռեժիմը կարգավորումը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ-ին, այն ներառում է թանգարանը, Էրեբունու միջնաբերդը, «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» հնավայրերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |