Պանթեոնում թե զբոսայգում. որտե՞ղ պետք է լինի Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը18 մայիսի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Որտե՞ղ պետք է լինի Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը: Հայ մտավորականությունն այսօր երկու խմբի է բաժանվել այս հարցում. մի խումբը գտնում է, որ Սպենդիարյանի աճյունը պետք է տեղափոխվի Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ գտնվում են հայ մեծերի գերեզմանները, իսկ մյուս խումբը կարծում է, որ գերեզմանը պետք է մնա իր տեղում: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը լրագրողներին հայտնեց, որ հասարակությունը ինքը պետք է որոշի, թե որտեղ պետք է հանգչի կոմպոզիտորի աճյունը: «Սպենդիարյանի գերեզմանի տեղը որոշել է Ալեքսանդր Թամանյանը: Ես դեմ չեմ, որ գերեզմանը մնա իր տեղում, սակայն ինձ դուր չի գալիս Օպերայի շենքի հարակից տարածքի սրճարանային մթնոլորտը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքը պետք է շնչի դասական մթնոլորտով», ասաց Օթարյանը: Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը գտնվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում: Այն գտնվում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում 1.6.95.1 համարի տակ և հանրապետական նշանակություն ունի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |