Փոխվարչապետը կարևոր է համարում Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի առաջիկա այցը Հայաստան18 մայիսի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն մայիսի 18-ին ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսենին (նստավայրը` Թբիլիսի): Փոխվարչապետը նշեց, որ դեսպանի այցը Հայաստան կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների ակտիվացմանը, եւ հույս հայտնեց, որ երկկողմ նոր համագործակցության հնարավորություններ կստեղծի: Դեսպան Դիանա Յանսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ընդգծեց, որ Շվեդիան մեծ նշանակություն է տալիս այս տարածաշրջանին եւ կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական հարաբերություններին, համագործակցության նոր հնարավորություններին, Հայաստանում անցկացվելիք մարդահամարին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տեղեկություններ ներկայացվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք կարեւորվեց առաջիկայում Շվեդիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |