Եժի Բուզեկ. Եվրախորհրդարանը չի ճանաչում Ղարաբաղը որպես սուբյեկտ, սակայն կարևորում է նրա կարծիքը![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը չի ճանաչում Ղարաբաղը որպես սուբյեկտ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Եվրախորհրդարանը մտադիր է կապեր հաստատել ԼՂՀ խորհրդարանի հետ: «Մենք միշտ խոսում ենք երկրների ամբողջականության մասին: Բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող մոռանալ հասարակ մարդկանց կարիքների մասին, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք բնակվում, նրանց ճանապարհորդելու, կապեր հաստատելու իրավունքի մասին: Մենք պետք է միշտ օգնության ձեռք մեկնենք և պատերազմ թույլ չտանք: Դրանում է կայանում Եվրախորհրդարանի քաղաքականությունը»,- հայտնել է Եժի Բուզեկը: Նա նշել է, որ ապագայում հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար հարկավոր է նախապատրաստել բոլոր երկրների հասարակություններին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հասարակությանը: «Դա չպետք է մտահոգի ձեզ, քանի որ մեզ համար առանցքային և որոշիչ է հանդիսանում հասարակական կարծիքի ներգրավումը հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |