Եվրախորհրդարանի նախագահը մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման խնդիրը «բաց վերք» է անվանել![]() 18 մայիսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման խնդիրը Հայաստանի համար «բաց վերք» է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումների ժամանակ «բաց և ազնիվ քննարկումներ» է անցկացրել այս գործով հետաքննության հարցի շուրջ: Դեկտեմբերին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են շատ բան փոխել երկրում, ինչը լավ մեկնարկ է: Նման մոտեցումը համապատասխանում է մեր ակնկալիքներին, և այս տեսակետից դուք ճիշտ ուղու վրա եք»,- ասել է Եժի Բուզեկը: Նա ընդգծել է, որ մարտի դեպքերի բացահայտման խնդրի լուծումը զգալիորեն կազդի երկրի իշխանությունների հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման վրա: ԵԽ նախագահը նշել է, որ այս հարցում եվրոպական կառույցները բոլորովին չեն պատրաստվում որևէ բան պարտադրել Հայաստանին: «Մենք միայն պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, քանի որ մեծ փորձ ունենք, որով կուզենայինք կիսվել: Մնացած ամեն ինչ կախված է ձեզնից և ձեր որոշումից»,- ասել է ԵԽ նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |