Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է հոգևորականի վրա հարձակված երկու «Եհովայի վկաների» ինքնությունը18 մայիսի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է հոգևորականի վրա հարձակված «Եհովայի վկաներ» աղանդի երկու հետևորդների ինքնությունը, որոնց կասկածում են Երևանի Սբ. Երրորդության եկեղեցու հոգևորական, տեր հայր Եսայիի վրա հարձակվելու մեջ: Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, Եսայի Արթենյանի վրա հարձակվել էին Անդրանիկ Մնացականյանն ու Սամվել Գրիգորյանը: Կասկածյալներն արդեն կանչվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ ցուցմունքներ են տվել: Սակայն այս փաստի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել: Դրա հետ մեկտեղ հայ հոգևորականը դատաբժշկական փորձագետի մոտ է ուղղվել: Մայիսի 15-ին Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սբ. Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդներ ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի` տարածքը լքելու պահանջին հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան` ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |