Սեյրան Օհանյան. Հայաստանն իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանը հուսով է աջակցություն ստանալ ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, եթե Ադրբեջանը որոշի վերսկսել պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը, խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, Հայաստանը գտնում է, որ, իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից՝ հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների որոշակի պարտավորությունները միմյանց առջև: Ընդ որում, Սեյրան Օհանյանը հատուկ ընդգծել է, որ Բաքուն ջանում է բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ից այլ հարթակ տեղափոխել: Ավելին, իր հակահայկական քարոզչության գործին Ադրբեջանը ներգրավում է նաև եյլ երկրների, օրինակ, Թուրքիային՝ շարունակելով շրջափակումն ու սպառազինության մրցավազք սանձազերծելով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |