Իրանը փորձում է միաժամանակ թևի տակ պահել և Հայաստանը, և Ադրբեջանը, համոզված է հայ փորձագետը![]() 19 մայիսի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը փորձում է միաժամանակ սիրաշահել և Հայաստանին, և Ադրբեջանին: «Ղարաբաղյան խնդիրը Հայաստանում և միջազգային հարթակում. նոր իրավիճակ, հին մոտեցումներ» սեմինար-քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: «Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի հայտարարություններից հետո այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թեհրանը փորձում է սիրաշահել Հայաստանին և Ադրբեջանին և միևնույն ժամանակ հակազդել Թուրքիային: Հայաստանում Իրանի դեսպանատան հրապարակած հայտարարությունը, որտեղ ասվում է Թեհրանի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու և այն մասին, որ Իրանը դեմ է տարածաշրջանում արտասահմանյան զորքերի տեղակայմանը, հենց այդ մասին էլ վկայում է»,- ասել է փորձագետը: Մանվել Սարգսյանը համոզված է, որ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը նախօրոք պատրաստված է եղել, քանի որ հոգևոր գործիչը չի կարող տեղյակ լինել ռազմական ոլորտին առնչվող մանրամասներին: «Դա քաղաքական քայլ է: Իրանը փորձում է թևի տակ պահել Հայաստանը և Ադրբեջանը»,- ասել է Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |