Րաֆֆի Հովհաննիսյանը չի հավատում, որ կարող է դառնալ Հայաստանի չորրորդ նախագահը

Րաֆֆի Հովհաննիսյանը չի հավատում, որ կարող է դառնալ Հայաստանի չորրորդ նախագահը

PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական չի համարում այն, որ կարող է դառանալ Հայաստանի չորրորդ նախագահը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, իր համար գլխավորը Հայաստանի առաջընթացն է, այն որ երկիրը դառնա իրավական պետություն: «Դրա համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունն առավել կամ պակաս հավանական դարձնել»,-ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձել է ապագա խորհրդարանական ընտրությունների թեմային՝ բարձր գնահատելով «Ժառանգության» շանսերը: «Ժառանգությունը» զգալիորեն կավելացնի իր ներկայությունը Ազգային ժողովում, սակայն, դա չէ կյանքի իմաստը»,-ասել է նա: Ըստ նրա, կուսակցության գլխավոր նպատակն է ժողովրդավարական Հայաստանի ստեղծումը, որը կկարողանա լուծել ազգային խնդիրները և «Ժառանգությունն» այդ նպատակին հասնելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ:

3  19.05.11 - Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
---