Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը ստիպված կլինի պարտադրել Բաքվին հրաժարվել իր մտադրություններից![]() 19 մայիսի 2011 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմական գործողությունները Ղարաբաղի դեմ, Հայաստանը ստիպված կլինի լիարժեք մասնակցություն ցուցաբերել և պարտադրել Բաքվին հրաժարվել իր ագրեսիվ մտադրություններից, քանի որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում անցնող «ՀԱՊԿՆ-ն և Հարավային Կովկասը. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանը կողմ է ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ լուծմանը և հուսով է, որ իր դիրքորոշումն աջակցություն կստանա ՀԱՊԿ երկրների կողմից: ՊՆ ղեկավարը նաև մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Հարավային Կովկասում ստեղծված բավականին լարված իրավիճակի վրա՝ հավելելով, որ Հայաստանը, որն ընդհանուր սահման չունի ՀԱՊԿ երկրներից ոչ մեկի հետ, չափազանց շահագրգռված է տարածաշրջանում իրավիճակի կայունության ու իր սահմանների ամրապնդման հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |