Բակո Սահակյանը գտնում է, որ Արցախում կենսաէներգիայի զարգացման գործում կարևոր է միջազգային փորձի կիրառումը![]() 19 մայիսի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում կենսաէներգիայի արտադրության հետ կապված հարցերին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը կարևոր է համարել այլընտրանքային էներգիայի զարգացումը` ինչպես առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների յուրացման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները շահագրգռված են Արցախում կենսաէներգիայի զարգացմամբ և այս գործում կարևորել է միջազգային փորձի կիրառումը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը կենսաէներգիայի զարգացման հայեցակարգ մշակելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -ԱՊ- Բակո Սահակյանը գտնում է, որ Արցախում կենսաէներգիայի զարգացման գործում կարևոր է միջազգային փորձի կիրառումը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |