Խորհրդարանի խոսնակը կարևոր է համարում կոռուպցիայի դեմ խորհրդարանականների պայքարը![]() 19 մայիսի 2011 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային: Ինչպես հաղորդում է խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ուիլյամսն ու Վեզինան մասնակցում էին ՀՀ խորհրդարանում անցկացվող միջազգային աշխատաժողովին, որը նվիրված է Ազգային ժողովի դերին Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում: ԱԺ նախագահը ողջունեց նման միջոցառման անցկացումը` բարձր գնահատելով GOPAC-ի քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանն իր մասնակցությունն է բերում այդ պայքարին և կարևորեց օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները: GOPAC-ի գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսը նշեց, որ կազմակերպությունը կոչված է համախմբել աշխարհի խորհրդարանականներին կոռուպցիայի դեմ պայքարում և կարևոր համարեց GOPAC-ի հայաստանյան կառույց` ազգային մասնաճյուղ ստեղծելը: ՀՀ ԱԺ նախագահը նույնպես անհրաժեշտ համարեց ազգային կառույցի ստեղծումը` հայտնելով աջակցելու իր պատրաստակամությունը և ակնկալելով արդյունավետ աշխատանք GOPAC-ի հետ: Երկուստեք կարևորվեց համագործակցության ընդլայնումը և փոխգործակցության սերտացումը. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |