«Espaces» կենտրոնում կկայանա hայ եւ թուրք հեղինակների համատեղ ֆիլմերի ցուցադրություն

«Espaces» կենտրոնում կկայանա hայ եւ թուրք հեղինակների համատեղ ֆիլմերի ցուցադրություն

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Երևանի «Espaces» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կկայանա hայ եւ թուրք հեղինակների կողմից համատեղ նկարահանված սիրողական ֆիլմերի ցուցադրություն և քննարկում: Այն իրականացվում է «Դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կինոարվեստի միջոցով առողջ երկխոսության առիթ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների` հատկապես Գյումրու և Կարսի համայնքների միջև: Ծրագրի հովանավորներն են Եվրոպական երիտասարդական հիմնադրամը, Եվրոպական մշակութային հիմնադրամը, ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամը և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը: Ցուցադրության կազմակերպիչներն են Գյումրու Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնը և Անկարայի «Կոզա Վիզուալ» կենտրոնը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---