Հայաստանում նավթ ու գազ են որոնելու![]() 20 մայիսի 2011 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստում որոշել է ուսումնասիրության լիցենզիաներ տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և գազի հայտնաբերման նպատակով:Ինչպես հայտնել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, լիցենզիաները կտրամադրվեն մրցութային կարգով: Նավթարդյունաբերության աշխատանքները Հայաստանի տարածքում սկսվել են դեռևս նախորդ դարի 40-50-ական թվականներին և մեծ թափ ստացան 60-ականներին, երբ Երևանի, Հոկտեմբերյանի ու Արտաշատի մարզի տարածքում հայտնաբերվեցին ոչ արդյունաբերական ծավալների նավթի ու գազի հետքեր: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո տարբեր միջազգային կազմակերպություններ լայնածավալ երկրաբանական ու երկրաֆիզիկական հետազոտություններ անցկացրեցին: Կրկին հայտնաբերվեցին ածխաջրածինների առկայության նշաններ: 90-ականներին ավելացան նաև տվյալներ ածխաջրածինների ձևավորման մասին: Տվյալները ներկայացվեցին ՀՀ տարբեր կազմակերպություններին, հնչեցին հակասական կարծիքներ, սակայն անհարժեշտ կիրառություն չգտան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |