Կարապետ Ռուբինյան. Հեղափոխության մասին Հայաստանում կարելի է մոռանալ![]() 20 մայիսի 2011 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և իշխանությունների միջև քաղաքական երկխոսությունն անհնար է դարձնում հեղափոխության իրականացումը Հայաստանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, «Օնլայն լիբերալների դաշինք» նախաձեռնության համակարգող Կարապետ Ռուբինյանը: «Կոպիտ ասած, հեղափոխության մասին կարելի է մոռանալ»,-նշել է նա: Ըստ Ռուբինյանի, եթե ՀԱԿ-ը, որպես ամենաազդեցիկ ու հզոր ընդդիմադիր ուժ, իր շուրջը հավաքեր մյուս ընդդիմադիրներին ու ժողովրդին և փողոց դուրս բերեր, ապա մի քանի օրից հնարավոր կլիներ հասնել իշխանափոխության: Ըստ Ռուբինյանի, ՀԱԿ-ին չհաջողվեց օգտվել «հեղափոխության միակ շանսից», որ կար տարեսկզբին՝ արտաքին գործոնները, կապված հեղափոխական իրադարձությունների հետ արաբական երկրներում, ծանր ներքին իրավիճակը Հայաստանում, իշխանությունների անգործությունը: Ըստ նրա, ամեն ինչ վկայում է այն մասին, որ երկրում տեղի կունենան ԱԺ հերթական ընտրությունները՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և այժմ արդեն կարելի է կանխատեսել այդ ընտրությունների արդյունքներն ու «արդարությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |