Հրազդանի Էներգետիկ կազմակերպության բաժնետոմսերն ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի C ազատ շուկայում![]() 20 մայիսի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - 2011-ի մայիսի 20-ից «Հրազդանի Էներգետիկ Կազմակերպություն (ՀրազՋԵԿ)» բաց բաժնետիրական ընկերության անվանական բաժնետոմսերը (HRPC) թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ազատ C շուկայում: Ընկերության բաժնետոմսերի այս թողարկումն ընդգրկում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1,597,430 բաժնետոմս: «Հրազդանի Էներգետիկ Կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն այն 4 ընկերություններից է, որոնք ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 80 տոկոսից ավել մասը: ՀրազՋԷԿ-ի ընդհանուր արտադրողականության ծավալը կազմում է 1,110 MW, իսկ ներկայումս գործող՝ 760 MW: Հայաստանի շուկայում ՀրազՋԷԿ-ը ունի հավասարակշռող կարգավիճակ՝ արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայում դեֆիցիտի առաջացման ժամանակ, նշվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամլո հաղորդագրությունում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |