Կարապետ Ռուբինյանը զարմացած է և համաձայն չէ ՀԱԿ-ի կուրսի փոփոխության հետ20 մայիսի 2011 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, «Առցանց ազատականների դաշինք» նախաձեռնության համակարգող Կարապետ Ռուբինյանը զարմացած է և համաձայն չէ գործող իշխանությունների դեմ ՀԱԿ պայքարի ուղղվածության փոփոխության հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: «Ինձ և շատերին զարմացրել է ՀԱԿ կուրսի կտրուկ փոփոխությունը, և հայտարարությունը, որ ընտրվել է առանց ցնցումների ուղին»,- ասել է նա և հավելել, որ ՀԱԿ-ի պայքարը կորցրել է սրությունը և համարձակությունը: Նրա խոսքերով, ՀԱԿ-ը չի օգտվել բարենպաստ իրավիճակից, որը ստեղծվել է այս տարվա սկզբին և մարտի 1-ի հանրահավաքից սկսած տեղի է ունեցել պայքարի կուրսի փոփոխություն: «Բնակչության սոցիալական դրության վատթարացումը համընկավ արաբական երկրներում հեղափոխություններից ոգեշնչվելու հետ և պարզ դարձավ, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար»,- նշել է նա: Ռուբինյանը նշել է, որ նա դեմ չէ քաղաքական երկխոսությանը, քանի որ այն պայքարում նույնպես տանում է առաջընթացի, սակայն համոզված է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ազատվի գործող իշխանություններից, որոնք նրան կործանման են տանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |