Երևան. Ղարաբաղի խնդիրն այլ ձևաչափ տեղափոխելու փորձերը հարվածի տակ են դնում գործընթացի տրամաբանությունը![]() 20 մայիսի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կազմակերպությունները պետք է խուսափեն այն ոլորտներ ներգրավվելուց, որոնք այլ կառույցների պարտավորությունների շրջանակում են: Այդ մասին ելույթ ունենալով «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» Երևանում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ԱԳՆ փոխղեկավար Արման Կիրակոսյանը: Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ մտահոգիչ են ղարաբաղյան խնդիրն այլ ձևաչափ տեղափոխելու փորձերը, քանի որ դրանով իսկ հարվածի տակ է դրվում հակամարտության կարգավորման տրամաբանությունը, որն ընթանում է ՄԽ շրջանակներում: Ինչպես նշել է Կիրակոսյանը, միջազգային կառույցները, որպես կանոն, իրազեկ չեն բանակցային գործընթացի մանրամասներին, քանի որ բանակցությունները գաղտնի են ընթանում: «Նման իրավիճակում ցանկացած անզգույշ քայլը կամ հայտարարությունը, նույնիսկ լավագույն մտադրություններով, կարող են բացասական և անդառնալի ազդեցություն ունենալ գգործընթացի վրա»,-նշել է փոխնախարարը: Արման Կիրակոսյանն ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանին մտահոգում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հիերարխիա հաստատելու փորձերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |