Հայաստանը հանդես է գալիս ԵՍԶՈՒՊ կատարման օգտին, հայտարարել է ԱԳ փոխնախարարը![]() 20 մայիսի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մասնակից երկրները պետք է ձեռնպահ մնան ատելության ու ռազմատենչ հայտարարությունների հռետորաբանությունից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանը «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում » միջազգային խորհրդաժողովում: «Հակամարտության վերջնական և կայուն կարգավորման համար շահագրգիռ կողմերից կարող են պահանջվել ցավագին փոխզիջումներ: Հիմնական խնդիրներից մեկը հակամարտության կողմերի առաջնորդների համար հանդիսանում է բնակչության նախապատրաստումը նման որոշումներին»,-ասել է Արման Կիրակոսյանը: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխղեկավարը, Հայաստանը հանդես է գալիս Եվրոպայում զինված ուժերի սահմանափակման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման օգտին: «Ես կցանկանայի մեր խորին մտահոգությունը հայտնել սպառազինության վերահսկման վերաբերյալ պարտավորությունների մշտական խախտումների փաստով, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,-ասել է Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |