Հայաստանի Կենտրոնական բանկը պարգևատրել է «Brain–Ring» խաղ-մրցույթի մասնակից դպրոցականներին20 մայիսի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը մայիսի 20-ին կրթական ծրագրերի շրջանակում կազմակերպել են «Brain–Ring» խաղ-մրցույթ: Նպատակը հանրակրթական դպրոցներում «Տնտեսագիտություն» ուսումնասիրող աշակերտների գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը նպաստելն է: 2011 թ. մարզերում կազմակերպվել են մրցույթի նախնական փուլերը, որոնց մասնակցել են «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաժինն ուսումնասիրած շուրջ 500 10-րդ դասարանցի աշակերտներ ավելի քան 100 դպրոցներից: Մարզերի հաղթող թիմերից ձևավորված հավաքական թիմերն այսօր` մայիսի 20-ին, մասնակցեցին հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին, որի արդյունքում մրցույթի պատվավոր ժյուրիի կողմից մրցույթի հաղթող ընտրվեց Արմավիրի մարզի հավաքական թիմը: 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին Կոտայքի և Շիրակի մարզերի հավաքական թիմերը: Եզրափակիչ փուլին մասնակցում են մարզերի հավաքական թիմերը: Մրցույթի հաղթող թիմերը կպարգևատրվեն ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |