Արման Կիրակոսյան. Դե-ֆակտո Հայաստանի ու միջազգային հանրության համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է20 մայիսի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը տնտեսության ոլորտում կարող է նպաստել քաղաքական հարցերի լուծմանը: Այդ մասին ելույթ ունենալով «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» Երևանում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Ինչպես նա նշել է, վստահության հաստատումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարևոր հարց է, որի լուծումը միայն կնպաստեր ղարաբաղյան կարգավորմանը: Նա հիշեցրել է, որ բանակցությունների սեղանին այժմ դրված սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի շնորհումն է՝ մինչ հանրաքվեի անցկացնումն ու վերջնական կարգավիճակի որոշումը: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շատ կարևոր է մեզ համար: Դե-ֆակտո Հայաստանի ու միջազգային հանրության համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, մնում է այն ձևակերպել դե-յուրե»,-ասել է Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |