Դաշնակցին ռազմական օգնություն չցուցաբերելը միայն կվարկաբեկի ՀԱՊԿ-ն![]() 20 մայիսի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երրորդ երկրի հետ ռազմական գործողությունների մեջ ներքաշված դաշնակցին անհապաղ ռազմական օգնություն չցուցաբերելը միայն կվարկաբեկի ՀԱՊԿ-ին որպես ռազմաքաղաքական գործոն հետխորհրդային տարածքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կազմակերպության հետագա ճակատագրի համար: «Դա հատկապես ակտուալ է ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմաքաղաքական գործընթացների զարգացման հեռանկարների վերլուծության ժամանակ: Վերը նշվածը չպետք է այն տպավորությունը թողնի, թե ՀԱՊԿ-ն ինչ-որ բացասական դեր ունի Հարավային Կովկասում կամ որևէ հոռետեսական ակնկալիքներ կան այդ կազմակերպության ապագայի վերաբերյալ: Հակառակը, ամենայն պատասխանատվությամբ կարելի է ասել, որ հենց ՀԱՊԿ-ն ու ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդումը Ռուսաստանի հետ կարևորագույն զսպող գործոն են հանդիսանում Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանման համար»,-ասել է Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |