ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը հակասում է կազմակերպության կանոնադրությանը

ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը հակասում է կազմակերպության կանոնադրությանը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ երկրները պետք է ավելի պատասխանատու քաղաքականություն վարեն և նկատի ունենան դաշնակից երկրների շահերը Հարավային Կովկասի այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ 1-ին հոդվածի դրույթների համաձայն մասնակից երկրները պարտավորվում են չմասնակցել «այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին»: «ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` հարձակողական բնույթի` ռազմական ինքնաթիռներ, տանկեր, հրետանային և հրթիռային համակարգեր վաճառելը, ինչը ՀԱՊԿ անդամ Հայաստանին ուղղակիորեն ուղղված ռազմական սպառնալիք է, հակասում է նրանց իսկ պարտավորություններին և «այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություն է»,- ընդգծել է Մինասյանը:

 Ուշագրավ
---