Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատը ցրել է վրացական ընդդիմության ակցիան

PanARMENIAN.Net - Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատը Վրաստանի Հանրային հեռուստատեսության շենքի մոտ ցրել է ընդդիմության ցույցը: Ոստիկաններն օգտագործել են արցունաբեր գազ և ռեզինե փամփուշտներ:

Ակցիան ցրելուց հետո հեռուստատեսության շենքի մոտ են եկել ընդդիմադիր «Ազգային ժողովի» առաջնորդներ Նինո Բուրջանաձեն և Իրակլի Բատիաշվիլին: Ընդդիմությունը նախատեսում է մասնակիցներ ներգրավել շրջաններից և ավելի զանգվածային ակցիա անցկացնել, քան այն, որը կայացել է մայիսի 21-ին:

Բուրջանաձեն կիրակի օրը հայտարարել է, որ վերջին երկու ամսում Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության 300 կողմնակից

Մայիսի 21-ին ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում և Բաթումիում: Մասնակիցների գլխավոր պահանջը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականն է: -ԼՀ-

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---