Ճապոնիայի վերականգնումը կարող է արժենալ 184 միլիոն դոլար

Ճապոնիայի վերականգնումը  կարող է արժենալ 184 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - Ճապոնիայի վերականգնումը մարտին տեղի ունեցած երկրաշարժից և դրան հետևած ցունամիից հետո կարող է արժենալ 10-15 տրիլիոն յեն (184 մլրդ դոլար): Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Կաորու Յոսանոյին: Նրա խոսքերով, պետությանը կարող է անհրաժեշտ լինել արժեթղթերի թողարկում երկրի վերականգնման ծախսերը փակելու համար, սակայն այն չպետք է մոռանա դրանց մարման հետագա ուղիների մասին:

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ապրիլի վերջին հայտարարել էր տնտեսական և սոցիալական միջոցները վերանայելու մասին, որոնք հաշվի են առնելու երկրաշարժի հետևանքով առաջացած փոփոխությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---