Daily Mail. «Ալ Քայիդան» լայնածավալ ահաբեկչություն է նախատեսում Լոնդոնում![]() 22 մայիսի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության նոր ղեկավար Սեյֆ ալԱդլը նախատեսում է լայնածավալ ահաբեկչություն իրականացնել Լոնդոնում: Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը՝ վկայակոչելով Էխսանուլա Էխսանի հայտարարությունը, որը «Պակիստանի թալիբների շարժում» խմբավորման մամլո քարտուղարն է: Այն բանից հետո, երբ չեզոքացվել է թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը, եգիպտացի ալ Ադլը սկսել է կատարել «Ալ Քայիդայի» ղեկավարի պարտականությունները: Իր նշանակումից հետո նա հայտարարել է, որ մտադիր է վրեժ լուծել բեն Լադենի մահվան համար: «Մեր նոր առաջնորդը խնդրել է Լոնդոնի հատակագիծը: Նա Մեծ Բրիտանիան համարում է Եվրոպայի հիմքը, որը պետք է ճզմվի»,- մեջբերում է թերթը Պակիստանի թալիբների ներկայացուցչին: Լոնդոնն ի պատասխան այդ սպառնալիքին խոստացել է բրիտանական տրանսպորտային ոստիկանությանը լիազորություն տրամադրել մայրաքաղաքի մետրոյում և մետրոյի կայարաններում զենք կրելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |