Արամ Կարապետյանը չի բացառում նոր պատերազմի հնարավորությունը Ղարաբաղում![]() ![]() PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չի բացառում նոր պատերազմի հնարավորությունը Ղարաբաղում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ամեն ինչ գնում է դեպի լայնածավալ պատերազմ և միջազգային հանրությունը ցանկանում է կողմերին խաղաղություն պարտադրել՝ կանխելու համար նման զարգացումները»,-ասել է նա: Ըստ նրա, ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները մտադիր են որոշ զիջումների հասնել Հայաստանից Ղարաբաղի հարցում՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց, իսկ հետո սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը: Նա հավելել է նաև, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հունիսին կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանը Հայաստանից կպահանջի վերադարձնել Աղդամն ու Ֆիզուլին: Կարապետյանը կասկածներ է հայտնել այդ ծրագրերի հաջողության առումով և ընդգծել է, որ հայ հանրությունը դեմ է լինելու նման զիջումներին: Նա նշել է, որ նույնիսկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կտրականապես դեմ են դրան, էլ չասած ՂԼՀ մասին: Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը ցանկանում է համատեղել անհամատեղելին՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |