Ռուս փորձագետ. Ղարաբաղի վերաբերյալ մադրիդյան սկզբունքները հակասում են հայկական կողմի շահերին![]() 23 մայիսի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի վերաբերյալ մադրիդյան սկզբունքները հակասում են հայկական կողմի շահերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նա նշել է, որ Մադրիդյան սկզբունքների Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին դրույթի ընդունումը կնաշանակի «հանձնել» Ղարաբաղը: Ալեքսանդրովը նշել է, որ եթե Ղարաբաղին անորոշ կարգավիճակ տրվի, հայկական ուժերը ստիպված կլինեն հեռանալ յոթ ազատագրված շրջաններից, ուր կմտնեն ադրբեջանական զորքերը: Որպես կարգավորման հաջորդ փուլ փորձագետը նշել է փախստականների վերադարձը, ինչն իր հերթին վեճեր կհարուցի նրանց քանակի մասին: Ըստ նրա, վերջին 20 տարում նրանց թիվը զգալիորեն աճել է: «Ստացվում է, որ փախստականներն արդյունքում կարող են գերազանցել Ղարաբաղի բնակչության քանակը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդպիսով հանրաքվեի անցկացումը կլինի ի օգուտ Ադրբեջանի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |