ՀՀԿ. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, նա կկորցնի ևս մի քանի շրջան![]() 23 մայիսի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատերազմ չի սկսի Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, իսկ եթե սկսի, ստիպված կլինի հեռանալ ևս մի քանի շրջաններից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանը միշտ խոսում է պատերազմի մասին, սակայն այնպիսի արկածախնդիր չէ, որ դա կյանքի կոչի: Դա ադրբեջանական քարոզչության տարր է»,-նշել է Շարմազանովը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մերժում են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը: Բացի այդ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հստակ հասկացրեց, թե ինչպես կվարվի ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում: «Թիվ 5 արձանագրության մեջ հստակ ասվում է, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է հանդիսանում և եթե նախկինում ռուսական ռազմակայանը պահպանում էր հայ-թուրքական սահմանը, ապա այժմ, ըստ արձանագրության, դրվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի պահպանման խնդիրը»,-ասել է Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |