Շիրակ Թորոսյան. Ջավախքի մասին Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը պարունակում է «առողջ տարրեր»![]() 24 մայիսի 2011 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը դրական է գնահատում Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) կողմից հրապարակված զեկույցը Վրաստանի հայաբնակ շրջանի` Ջավախքի մասին: Թորոսյանի խոսքերով, վերջին զեկույցը պարունակում է «առողջ տարրեր»: «ICQ զեկույցում օբյեկտիվորեն քննադատության են ենթարկվում վրացական իշխանությունները՝ ջավախահայերի նկատմամբ կիրառվող քաղաքականության համար, նշվում է հայ բնակչության դժգոհությունը հայոց լեզվի կարգավիճակի բացակայության, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ և կոչ անում քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Շիրակ Թորոսյանը: Միևնույն ժամանակ հայրենակցական միության ղեկավարը նշել է զեկույցում մի շարք բացթողումների առկայությունը: ICQ-ն մասնավորապես չի շոշափել տարածաշրջանի հայ ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները և նրանց քաղաքական հետապնդումները: Թորոսյանը նշել է, որ ICQ զեկույցը հայկական կողմի հաջողությունն է, որը ակտիվացրել է ջանքերը միջազգային հարթակում: «Միջազգային կազմակերպությունների դիրքորոշման մեջ նկատվում է որոշակի առաջխաղացում: Նրանք սկսել են ավելի հաճախ անդրադառնալ Ջավախքի իրավիճակին և հայերի խնդիրներին»,- ասել է պատգամավորը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |