Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կազմել է 6,6%![]() 24 մայիսի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 2011թ. առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 108 248 դրամ, ինչը 0,5%-ով ցածր է տարեսկզբի ցուցանիշից: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության «2011 թվականի հունվար-մարտին պարենային անվտանգությունն ու աղքատությունը Հայաստանում» հաշվետվության մեջ: Մայրաքաղաքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 118,5 հազ. դրամ, ամենաբարձրը գրանցվել է Սյունիքի մարզում` 134.5 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` 75.2 հազ. դրամ: Ընդ որում` հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6,6%, Երևանում այդ ցուցանիշը կազմել է 7,8%, ամենաբարձր ցուցանիշը Լոռիում է` 10,6%, իսկ ամենացածրը` Արագածոտնում` 2,1%: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությանը, ապա 2011թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1,177 մլն մարդ, որոնց 93.4% զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 41.9%-ը` գյուղացիական տնտեսություններում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |