Հովհաննես Սահակյան. ՀՀ նախագահներից ոչ մեկը ոչ հայանպաստ համաձայնագիր չի կնքի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ![]() 24 մայիսի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի հավատում, որ հայկական ղեկավարներից որևէ մեկը կարող է հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագիր կնքել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: «Դուք կարծում եք, որ Հայաստանի որևէ ղեկավար կարող է իր ստորագրությունը դնել հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագրի ներքո և դրանից հետո հայ կոչվել և բնակվել Հայաստանո՞ւմ»,- հայտնել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կանգնած է եղել ղարաբաղյան պայքարի ակունքներում: Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքի մասին, ապա Սահակյանն ընդգծել է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, միշտ էլ պատերազմի վերսկսման վտանգ կա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |