Հունիսին Երևանում կկայանա «Կունգ-ֆու պանդա 2» անիմացիոն ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Հունիսին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Ջեննիֆեր Յու Նելսոնի «Կունգ-ֆու պանդա 2» համակարգչային մուլտիպլիկացիոն ֆիլմի պրեմիերան, որը «Կունգ-ֆու պանդա» մուլտֆիլմի շարունակությունն է: ԱՄՆ-ում մուլտֆիլմի առաջին ցուցադրությունը ծրագրված է 2011 թվականի մայիսի 25-ին: Մուլտֆիլմը կթողարկվի 3D ձևաչափով, առաջին մասի ստեղծմանը մասնակցած դերասանները նույն կերպարներին կհնչյունավորեն նաև երկրորդ մասում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---