Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հասնել ՍԾՏՀ օղակաձև ավտոմայրուղու կառուցմանը`շրջանցելով Հայաստանը![]() ![]() PanARMENIAN.Net - Օղակաձև ավտոմայրուղու շինարարությունը հիմա գտնվում է դեռ նախագծի մակարդակում` Հայաստանը շրջանցելու Թուրքիայի և Ադրբեջանի ձգտման պատճառով: Այդ մասին մայիսի 25-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի մշտական ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Սակայն մնացած երկրները կարծում են, որ դա հակասում է կազմակերպության սկզբունքներին»,- ասել է Մինասյանը: Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) փոխըմբռնման հուշագիրը Սև ծովի շուրջ օղակաձև ավտոմայրուղու համակարգված զարգացման մասին նախատեսում է 7 140 կմ երկարությամբ ավտոմայրուղու շինարարություն: Հիմնական երթուղին անցնելու է Ստամբուլ (Թուրքիա)- Սասուն (Թուրքիա)-Տրապիզոն (Թուրքիա) – Բաթումի (Վրաստան) –Փոթի (Վրաստան)- Նովոռոսիսկ (Ռուսաստան)- Դոնի Ռոստով (Ռուսաստան) – Օդեսա (Ուկրաինա)- Քիշնև (Մոլդովա) – Բուխարեստ (Ռումինիա)- Խոսկովո (Բուլղարիա) – Էդիրնե (Թուրքիա)- Ստամբուլ (Թուրքիա)- Կոմոտինի (Հունաստան)- Ալեքսանդրուպոլիս (Հունաստան)- Ստամբուլ (Թուրքիա) քաղաքների միջով: Սև ծովի շուրջ օղակաձև ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Բելգրադում 2007-ի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2008-ի նոյեմբերի 1-ին: ՍՏՀԿ-ն հիմնվել է 1998-ի հունիսի 5-ին: Կազմակերպության մեջ մտնում են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |