Հայաստանի խորհրդարանը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագահի առաջակը![]() 25 մայիսի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի նախագահի առաջարկը համաներում հայտարարելու մասին: Ելույթ ունենալով ԱԺ-ում որպես հիմնական զեկուցող` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ համաներում հայտարարելու մասին որոշումը Հայաստանի նախագահի բարի կամքի դրսևորում է և թույլ կտա Հայաստանի որոշ քաղաքացիներին անկախության տոնը նշել իրենց ընտանիքներին հետ: «Համաներում հայտարարելը մարդասիրական քայլ է, որը կօգնի միավորել ժողովրդին: Մենք պետք է փոխենք մեր հասարակական կյանքը, մեր երկրում երկխոսությունը դարձնենք քաղաքակիրթ»,- ասել է նախարարը և հավելել, որ համաներում հայտարարելը չի նշանակում, որ պետությունը թուլացնում է զգոնությունը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |