25 մայիսի 2011 - 13:03 AMT
Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հրավիրվել են Թեհրան` մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի համաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հրավիրվել են Թեհրան միջազգային ահաբեկչության դեմ պայքարի թեմայով համաժողովին: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ն և Իսրայելը համաժողովին չեն հրավիրվել: «Այդ երկրներն իրենք են աջակցում ահաբեկչությանը»,- ասել է նա: