Արամ Մանուկյան. Եվրոպացի լիբերալները պահանջում են ՀՀ իշխանություններից ազատել «քաղբանտարկյալներին»![]() ![]() PanARMENIAN.Net - Լիբերալ-ժողովրդավարների ու բարեփոխիչների եվրոպական կուսակցությունը (ԼԺԲԵԿ) մայիսի 20-ին Հայաստանի վերաբերյալ շտապ բանաձև է ընդունել: Այդ մասին հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, բանաձևը պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ ազատել «քաղբանտարկյալներին», ինչպես նաև հանձնարարում է ԼԺԲԵԿ-ին անդամակցող կուսակցություններին իրենց իշխանություններին պարտադրել, որ արգելվի ԵՄ այն հայ պաշտոնյաների մուտքը, որոնք «մասնակցել են դատական համակարգի չարաշահումներին՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից»: Նա ընդգծել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը չի նշանակում համաներման գործընթացի կասեցում: Ընդ որում նշվել է, որ ԼԺԲԵԿ-ին անդամակցող կուսակցությունները պետք է հաշվետու լինեն այդ ուղղությամբ կատարված աշխատանքի մասին հոկտեմբեր-նոյեմբերին Միլանում: Բացի այդ, տարբեր եվրոպական կառույցներ մտադիր են խորհրդակցել այդ հարցի շուրջ ՀՀՇ-ի հետ: Արամ Մանուկյանն ասել է, որ նման բանաձև առաջին անգամ է ընդունվում՝ բացատրելով դա արվել է Հայաստանի ժողովրդի ճնշման արդյունքում: Նա նշել է նաև, որ ԼԺԲԵԿ-ին անդամակցում են 57 կուսակցություններ շուրջ 40 երկրներից, իսկ ԼԺԲԵԿ խմբակցությունը Եվրախորհրդարանում երրորդն է իր պատգամավորների քանակով (84): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |