Տիգրան Սարգսյանը ընդունեց Մարի Յովանովիչին դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ![]() 25 մայիսի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում: Դեսպանն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները և համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հետագայում ևս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |