Արամ Մանուկյան. Իշխանությունների հետ ՀԱԿ-ի երկխոսության նպատակն արտահերթ ընտրությունների անցկացումն է![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխանությունների հետ Հայ ազգային կոնգրեսի երկխոսության նպատակը միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների օգնությամբ իշխանափոխությունն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Մեր դիրքորոշման և ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել»,- ասել է նա և հավելել, որ իշխանությունները ստիպված են զիջումների գնալ ժողովրդական ճնշման և ՀԱԿ առաջնորդների գրագետ քաղաքականության պատճառով: Մանուկյանի խոսքերով, ՀԱԿ-ը հիմա փորձում է խաղաղ և քաղաքակիրթ մեթոդներով հասնել իր նպատակին, սակայն նշել է, որ այդ գործընթացի անհաջողության դեպքում «ժողովուրդը պատրաստ է «ավելի ակտիվ և արագ մեթոդներ» կիրառել»: Միաժամանակ նա նշել է, որ իշխանությունների շահերից է բխում իշխանությունը խաղաղ կերպով ընդդիմությանը հանձնելը, և որ «պետք չէ թերագնահատել ժողովրդի ուժը և կամքը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |