Նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ գյուղմթերքի արտահանման հետ միաժամանակ այս տարի կհաջողվի լիովին ապահովել ներքին շուկայի պահանջարկը, հավաստիացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Այս տարի ներքին շուկան կապահովվի մրգերի ու բանջարեղենի բոլոր տեսակներով»,-ասել է նա «Զվարթնոց» օդանավակայանում սառնարանային համալիրի բացման ժամանակ: Նախարարը նշել է,որ առաջիկայում գյուղմթերքի գները հանրապետությունում կնվազեն, հատկապես կարտոֆիլի գինը: «10-15 օրից, երբ շուկայում կհայտնվի նորահաս կարտոֆիլը, գները կկայունանան»,-ասել է նա: Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%: Արտահանմամբ կզբաղվեն մոտ 25 ընկերություններ, ընդ որում ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ փորք ընկերությունները կգործեն հավասար պայմաններում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |